Հայ-Ռուսական համալսարանն ու Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամը կհամագործակցեն
Հայ-Ռուսական համալսարանում հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՌՀ-ի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը:
Համաձայնագրի նպատակն է միավորել ջանքերը տվյալների մշակման, մեքենական ուսուցման ալգորիթմների ստեղծման, ինչպես նաև տվյալագիտության բնագավառում մասնագետների պատրաստման ուղղությամբ կրթական և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
Այդ նպատակով կողմերը պատրաստակամ են ներդնել ուսումնալաբորատոր և ուսումնամեթոդական բազաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություներ և հմտություններ:
[b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]