1206 դիտում
20:46 21-03-2019
Վահան Արծրունին ընդգծել է հարկային վարչարարության վերաբերյալ համապատասխան օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մարտի 21-ին հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ:
Կոմպոզիտորը խոսել է ազատ ստեղծագործողների, արվեստագետների խնդիրների մասին, մտահոգություն հայտնել հարկային վարչարարության վերաբերյալ` նշելով, որ այն խոչընդոտում է վերջիններիս աշխատանքի բնականոն իրականացմանը:
Այս համատեքստում Վահան Արծրունին ընդգծել է համապատասխան օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա նաեւ անդրադարձել է մշակութային միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման կարեւորությանը` այս հարցում անհրաժեշտ համարելով պետության աջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
922 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1189 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին