56902 դիտում
20:39 08-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. 47-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն, ով կասկածվում է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Երևանի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 47-ամյա Սահակ Մ.-ի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օրեր առաջ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում 12-ամյա Լաուրա Ս.-ի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել, ապա ստորագրությամբ բաց է թողնվել:
Հետաքննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալին հայտնաբերել են տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: