Ուկրաինացի ֆուտբոլիստուհին խաղի ժամանակ բռունքով հարվածել է մարզչի դեմքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտզալի Ուկրաինայի հավաքականի և Կիևի «IMS-НУХТ» ակումբի խաղացող Աննա Սիդորենկոն կարմիր քարտ է ստացել մրցակցի մարզչի դեմքին հարվածելու համար՝ երկրի ազգային առաջնության խաղի ժամանակ:
Միջադեպը տեղի է ունեցել «Բուդսթար» թիմի հետ հանդիպման 17-րդ րոպեին: 23-ամյա ֆուտբոլիստը գրեթե նոկդաունի է ենթարկել «Բուդսթարի» մարզիչ Ալեքսանդր Ռատիչին:
Եզրից գնդակը մտցնելիս աղջկան թվացել է, թե մրցակցի մարզիչը իրեն խանգարել է՝ թիկունքից դիպչելով: Երկար չմտածելով, Սիդորենկոն բռունցքի ուժգին հարված է հասցրել մարզչի:
Այդ արարքի համար մրցավարը Աննային հեռացրել է դաշտից: Դա Սիդորենկոյի երրորդ կարմիր քարտն է այս մրցաշրջանում: