211652_close_icon
views-count26371 դիտում article-date 11:40 21-03-2019

Դատավորը գրավի դիմաց ազատ արձակեց խմած վիճակում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Ֆարամազյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (դեպքի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ա. Վարդապետյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է և՛ քննիչի միջնորդությունը, և՛ կասկածյալի փաստաբան Հովիկ Արսենյանի միջնորդությունը։ Հ. Արսենյանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալն ազատ արձակվի 2 մլն դրամ գրավի դիմաց։ Դատարանը բավարարել է և կալանքի, և գրավի միջնորդությունը և կասկածյալը գրավի դիմաց դատարանից ազատ է արձակվել։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/18/1120059/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտակին հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցված ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր մարտի 16-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցի Նոր Ավան թաղամասի 55 հասցեի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նա Երևան քաղաքի Քանաքեռ-ՌՎ 21/3 շենքի բնակիչ, 49-ամյա Հովհաննես Սահինյանն էր, ով տեղում մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ՝ քննիչի որոշմամբ ձերբակալված Ալեքսանդր Ֆարամազյանը աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում՝ որպես տեղեկատվական բաժնի վարիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաջորդ օրը քննչական մարմինը դիմելու էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Ֆարամազյանի նկատմամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր