Տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը կհանվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:
Խնդիրները կարգավորելու և տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել և այն քննարկման դրել:
Թերթը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկոսությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:
Ըստ նախարարության` տեխզննման կտրոնի արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ ինֆորմացիան մեքենայի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտանաբերված թերությունների վերաբերյալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]