ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված մի կարևոր նախագիծ։ Ըստ այդմ, ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է:
Խոսքը վերաբերում է միայն տարեկան մինչև 58 մլն դրամ ծավալով հասույթ ունեցող տնտեսվարողներին։ Ներկայումս դեռ գործողության մեջ գտնվող կառավարության համապատասխան որոշման համաձայն, ՀԴՄ օգտագործող բոլոր տնտեսվարողները 2017 թ.հունվարի 1-ից, անկախ շրջանառության ծավալներից, գնորդին տրամադրվող ՀԴՄ-ի վրա պետք է արձանագրեն գնված յուրաքանչյուր ապրանքի անվանումը, գինը և այլն։
Սա ժամանակին մեծ դժգոհության էր առաջացրել փոքր խանութատերերի շրջանում։ Հիմա այս որոշումը չեղյալ է համարվում։ Նկատենք, որ նախագիծը կառավարության նիստում ներկայացնելու է ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]