Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ Նոր Գյուղում «ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի, ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի վարչական շենքից գողացել են տանիքի մետաղական հատվածն ու 4-րդ հարկի փայտյա պատուհանները
Սեպտեմբերի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա Տիգրան Մ․-ն և հայտնել, որ օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բաց դռնից մուտք է գործել «ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի, ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման տրամադրված Նոր Գյուղ 1 փողոց 7/1 վարչական շենք և այնտեղից գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տիգրան Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ շենքից գողացել են տանիքի որոշակի հատված՝ հիմնականում տանիքի ծածկի մետաղական հատվածը, ինչպես նաև վարչական շենքի 4-րդ հարկի մի քանի փայտյա պատուհաններ, որոնց մի մասը գտնվում է վարչական շենքի բակում։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Տիգրան Մ․-ն «ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի, ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։