211652_close_icon
views-count3186 դիտում article-date 23:36 18-03-2019

Դյուսելդորֆում քննարկել են գերմանական շուկայում հայկական խմիչքների լայն սպառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը

Մարտի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ներկա գտնվեց ՊրոՎայն (ProWein) գինիների և ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին, որին այս տարի ևս Հայաստանը մասնակցում է առանձին տաղավարով։ Հայկական մշտապես բազմամարդ տաղավարում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ ներկայացված էր ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հայկական ընկերություն։ Վերջիններս հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկատվական նյութեր, դեսպանի հետ քննարկեցին գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայն սպառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Բացմանը ներկա էին Հյուսիսային Հռենոս - Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետը, Դյուսելդորֆի քաղաքապետը, Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տեղեկանք. ՊրոՎայն գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային տոնավաճառը 1994-ից ի վեր կազմակերպվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Տոնավաճառի շրջանակներում աշխարհի 130 երկրների շուրջ 7000 ընկերություններ հնարավորություն են ունենում շուրջ 60.000 այցելուներին և ավելի քան 1․000 լրագրողներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակները:

Նմանատիպ նյութեր