211652_close_icon
views-count4275 դիտում article-date 16:31 18-02-2017

ՀՀ-ի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը

Փետրվարի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ բեն Ահմեդ բեն Մոհամեդ Ալ Խալիֆային: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և արաբական երկրների միջև առկա պատմական ջերմ բարեկամական կապերն ու պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի և Բահրեյնի փոխգործակցության առավել սերտացման համար։ Հայաստանի և Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին փոխադարձ այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդատվությունների անցկացումը, իրավապայմանգրայաին դաշտի ընդլայնումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, այդ թվում՝ բանկային բնագավառում փոխգործակցության հաստատմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, զբոսաշրջության խթանմանը։ Հայաստանի և Բահրեյնի արտգործնախարարները քննարկեցին շարժունակության հետ կապված հարցեր: Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր