2011 դիտում
16:19 18-03-2019
Կադաստրի կոմիտեն շտապ կարգով կուսումնասիրի Ռանչպարի ավազահանքերի հարցը
Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսեւորումների մասին վերջին ամիսներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն բարձրաձայնել է։ Կոմիտեի հաշվառման եւ հողաշինարարության վարչությունը 2-3 օրում կուսումնասիրի Ռանչպար գյուղում ավազի հանքերի շահագործման կադաստրային բոլոր տվյալները։ Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները։
Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը երկուշաբթի օրվա խորհրդակցությանը հաշվառման եւ հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանին հանձնարարեց այդ ամենի արդյունքում առաջարկ ներկայացնել, եւ.
«Եթե Կադաստրի կոմիտեն ունեցել է ճիշտ դիրքորոշում, եւ դա չի պահպանվել, այլ հարց է, իսկ եթե Կոմիտեն ունեցել է ոչ ճիշտ դիրքորոշում, այսօր պետք է շտապ վերանայել այն»։
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
15:14 21-03-2023
ԵՄ Խորհուրդը կուսումնասիրի Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը. Բորել
72125 դիտում
09:13 19-10-2019
Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
706 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
592 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
829 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք