211652_close_icon
views-count1045 դիտում article-date 13:21 17-03-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Մարտի 16-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ.)։ *** Մարտի 16-ին, ժամը 17:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր)։

Նմանատիպ նյութեր