2762 դիտում
16:39 16-03-2019
Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը: Ինչպես հաղորդում է
Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հուղարկավորությանը ներկա կլինեն նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին: Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում առավոտյան կայանալիք արարողությունից հետո Մութաֆյանին կհուղարկավորեն Շիշլիի հայկական գերեզմանատանը:
Այս պահին Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները Ս. Աստվածածին Մայր եկեղեցում վերջին հրաժաշետն են տալիս Պոլսո 84-րդ պատրիարքին:
Նմանատիպ նյութեր
2469 դիտում
16:55 08-03-2019
Էրդողանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
445 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր