1833 դիտում
19:20 09-03-2019
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին:
Հեռագրում նշված է.
«Տասնամյակներ շարունակ Մեսրոպ արք․ Մութաֆյանն ուսերին տանում էր իր ժողովրդին և հավատքին ծառայելու խաչը: Նա ոչ միայն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավորներից էր, այլև, որպես Պոլսո հայոց 84–րդ պատրիարք, Հայաստանից դուրս գտնվող մեր հոգևոր սյուներից մեկը, որի վրա հենվում էր մի ողջ ստվարաթիվ համայնք՝ իր լեզվապահպանության ու հավատապահպանության խնդիրներով:
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը քրիստոնեական հավատքի նվիրյալ էր, ով հոգևոր հանձնառությունը վերածեց սրբազան պարտքի առ ժողովուրդ և առ Աստված: Նա պոլսահայ համայնքի նոր պատմության անբաժանելի մասն էր:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Պոլսո Հայոց պատրիարքարանում, Հայաստանում և արտերկրում, մեր զրույցները հայոց եկեղեցու և մեր պատմության շուրջ:
Այս ծանր կորստի կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, միաբանությանը, կրոնական ժողովին, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամներին և համայն Թուրքիայի հայությանը:
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում նաև Մեսրոպ արք․ Մութաֆյանի հարազատներին ու մերձավորներին»:
Նմանատիպ նյութեր
2446 դիտում
13:15 09-03-2019
Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Պոլսո Հայոց պատրիարք Մութաֆյանի համար կկատարվի hոգեհանգիստի կարգ
4245 դիտում
16:06 08-03-2019
Մահացել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
511 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ