Իրաքում քլորի արտահոսք է տեղի ունեցել. տուժածների թիվը հասնում է 90-ի
Իրաքի Վասիթ նահանգում՝ Էլ-Քութ քաղաքում գործող ջրազատման կայանում տեղի է ունեցել վտանգավոր քլորի արտահոսք։
Ինչպես հայտնել է Ալ-Սումարիա հեռուստաալիքը, հղում անլով երկրի առողջապահության նախարարության տեղի ներկայացուցիչ Սեյֆալ-Բադրին, հաստատության 90 աշխատակցի մոտ սկսվել են շնչառական խնդիրներ և շնչահեղձություն։
Բոլոր տուժածներն անհապաղ հոսպիալացվել են։ Որոշների վիճակը միջին ծանրության է:
Վթարի հետևանքները վրացնելու համար պահանջվելու է մի քանի օր։ Գործընթացին ներգրավված են լինելու նաև բժիկներ։
Պարզվում են նաև դեպքի հանգամանքները։