211652_close_icon
views-count2820 դիտում article-date 19:27 16-09-2016

Ֆրանսիայի Դիժոն քաղաքում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասնում է 21-ի

Ֆրանսիայի Դիժոն քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած անձնանց թիվը հասել է 21-ի: Ըստ նախնական տվյալների` փլուզվել է շինության մի մասը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի բալոններն են եղել:

Նմանատիպ նյութեր