ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիայում քլորի կիրառումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել Միացյալ Նահանգների առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Սիրիայում քիմիական զենքի` մասնավորապես քլորի կիրառումը` նշելով, որ քիմիական զենքի կիրառումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Նորից կոչ է արվել քիմիական զենքի ցանկածած կիրառման համար պատժել պատասխանատուներին:
Բանաձևի օգտին քվեարկել է 14 երկիր, այդ թվում` Ռուսաստանը: Վենեսուելայի ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել: