Չինաստանում քլորի արտահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
Չինաստանում քլորի արտահոսքի է եղել, ինչի հետևանքով զոհվել է 25 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Lixing քիմիական գործարանում: Ավելի վաղ հայտարվել էր, որ զոհվել է 2 մարդ, 18-ը` վիրավորվել:
Նշվում է, որ զոհվածների թվում հիմնականում քիմիական գործարանի հարևանությամբ ապրողներն են: