211652_close_icon
views-count1491 դիտում article-date 14:27 16-03-2019

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կանաչ սահման» ակցիան

2019 թվականի մարտի 15-ին Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կանաչ սահման» ակցիան: Այս մասին հաղորդում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը: «Տվյալ միջոցառման շրջանակում Սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից պետական սահմանի երկայնքով ավելի քան 2000 երիտասարդ ծառեր կտնկվեն», - նշվում է հաղորդագրությունում: «Կանաչ սահման» ակցիայի մեկնարկը տրվել է Արտաշատի սահմանապահ ջոկատում՝ ԽՍՀՄՆ հերոս Ալեքսանդր Կորյակովի մահվան վայրում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետը, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը, իրավապահ մարմինների ներկայացուցիչները եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները: Միջոցառման հյուրերն այցելել են սահմանային ուղեկալ, որտեղ ծառայություն է անցել Ա. Կորյակովը, որից հետո մասնակցել են ծառատունկին՝ սկիզբ դնելով սահմանային «կանաչ» մարաթոնին:

Նմանատիպ նյութեր