211652_close_icon
views-count1200 դիտում article-date 13:07 14-03-2019

«Կտտանքներ, ծանր, կյանքի համար վտանգ ներկայացնող բանտային պայմաններ, կամայական ձերբակալում». ԱՄՆ պետդեպը գնահատել է 2018թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

Միացյալ Նահանգների պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոն [url=https://www.state.gov/j/drl/rls/hrrpt/humanrightsreport/index.htm?year=2018&dlid=289101#wrapper]անդրադարձել [/url]է 2018թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Պետքարտուղարությունը նշում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի պայմաններում, վայելել են հասարակության լայն շերտերի վստահությունը, որն էլ պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով: «Քաղաքացիական իշխանությունները պահպանել են արդյունավետ վերահսկողությունն անվտանգության ուժերի նկատմամբ»,-նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանն առաջին անգամ իրապես մրցունակ ընտրություններ անցկացրեց: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների հարցերին, որոնց ամենայն մանրամասնությամբ անդրադարձել են Պետդեպում, ապա դրանք ներառում են՝ կտտանքներ, ծանր, կյանքի համար վտանգ ներկայացնող բանտային պայմաններ, կամայական ձերբակալում և բերման ենթարկում, լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն, հավաքների ազատության իրավունքին անվտանգության ուժերի ֆիզիկական միջամտում, քաղաքական գործընթացներին մասնակցության սահմանափակումներ, կառավարությունում կանոնավոր կոռուպցիա, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ, այդ թվում՝ բռնություն և սպառնալիքներ, սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ ոչ մարդկային, տգեղ վերաբերմունք, մանկական աշխատուժի շահագործման վատագույն ձևեր: Թվարկված կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ Պետքարտուղարությունը մանրակրկիտ վերլուծություն է ներկայացրել: Միևնույն ժամանակ կառույցը նկատել է, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել չարաշահումը՝ հատկապես կառավարության բարձր մակարդակներում ու իրավապահ մարմիններում, պատժելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր