2210 դիտում
20:28 22-10-2018
Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն առաջարկել է Տաջիկստանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Անցյալ շաբաթ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկիր ժամանած Տաջիկստանի պատվիրակությանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ուսումնական այցը կազմակերպվել է Միջազգային բանտային բարեփոխումների (PRI) կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում:
«Խոշտանգումների կանխարգելման ոլորտը պահանջում է սերտ համագործակցություն ոլորտի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու սկզբունքով: Կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- հանդիպման ընթացքում նշել է Արման Թաթոյանը:
Ծրագրի շրջանակում պատվիրակության անդամները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը և ազատությունից զրկված վայրեր իրականացվող չհայտարարվածմշտադիտարկման այցերի ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքի մեթոդներին ու սկզբունքներին՝ իրենց երկրում ներդնելու նպատակով:
Ոլորտի ամբողջական ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աջակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀգլխավորդատախազության Պատիժներիևհարկադրանքիայլմիջոցներիկիրառմանօրինականությաննկատմամբհսկողությանվարչությունում և Պրոբացիայիծառայությունում:
Ուսումնական այցի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվել են նաև ճանաչողական բնույթի այցեր ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայր և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Պատվիրակության անդամներնայցի ավարտին հետագա արդյունավետ համագործակցության վստահություն են հայտնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
13:55 10-12-2018
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ
Այս բաժնից
1501 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ