96835 դիտում
23:21 13-03-2019
Արտակարգ դեպք Երևանում. «ՎՏԲ բանկ»-ի «հային ոչ վայել» քայլի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող ամուսինները հայտնվել են փողոցում. նրանք խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Արդեն մի քանի ժամ է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում 2 տարուց ավելի վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ, 78-ամյա Հայկազ Սարդարյանն ու 74-ամյա Սոֆի Սարդարյանը հայտնվել են փողոցում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները 10 օր առաջ «ՎՏԲ բանկ»-ից ծանուցում էին ստացել, որ իրենց կողմից վարձակալված բնակարանը պետք է ազատեն:
Ամուսինները համաձայնվել են այդ տարբերակին, սակայն խնդրել են, որպեսզի 1-2 ամիս ժամանակ տան, մինչև օրերը տաքանալը, որպեսզի իրենք կարողանան նոր բնակարան ճարել մնալու համար:
10 օր առաջ բանկի աշխատակիցներն ու հարկադիր կատարողների այցի օրը նրանք տեսել են, որ ամուսինը գտնվում է հիվանդանոցում և նա այդ 10 օրվա մեջ չէր կարող իր առողջական խնդիրները թողած բնակարանի հարց լուծեր: Հիմա ողջ գույքով հայտնվել են փողոցում:
Հարևաններն են օգնության ձեռք մեկնել, սակայն դա հարցի վերջնական լուծում չէ: Ամուսինները խնդրում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց, իսկ իրենց ուզածը շատ բան չէ. կացարան, անգամ վարձակալական հիմունքներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փողոցում հայտնված անօգնական ամուսիններին այս պահին ինչով հնարավոր է՝ օգնում են հարևանները, ովքեր նույնիսկ առաջարկում են գիշերել իրենց տներում, սակայն ամուսինները իրենց շնորհակալությունն են հայտնում հարևաններին, բայց հրաժարվում են, ասելով. «Էսօր մնացինք, բա վաղը, բա հետագայում: Էս ողջ գույքն էլ փողոցում թափված է»:
Նրանց հույսը քաղաքային իշխանություւններն են, ովքեր գուցե բարի կամք դրսևորեն և լուծեն առողջական լուրջ խնդիրներ ունեցող ամուսինների խնդիրը:
Բնակարանում, որտեղ որ իրենք մնացել են վարձակալական հիմունքերով, կատարվել են կոմունալ բոլոր վճարումները, կանոնավոր վճարվել են բնակարանի վարձը և հարևանների կողմից էլ բնութագրվում են պարկեշտ, իրենք իրենց գործին նվիրված ամուսիններ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [b]էլեկտրոնային նամակ է ստացել ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայությունից, որը ներկայացնում ենք ստորև.[/b]
Ի պատասխան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում հրապարակված նյութի՝ տեղեկացնում ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում գտնվող գույքը վարկային պայմանագրով պարտավորությունների չկատարման հետևանքով 24.11.2017թ.-ից հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի սեփականությունը:
Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ և մոտ 1.5 տարի է բնակվում են Բանկի սեփականություն հանդիսացող տարածքում:
Ըստ մեր տեղեկատվության նախկին սեփականատերը ոչ իրեն պատկանող գույքում բնակվելու դիմաց տարեց զույգից վարձակալության վճար է գանձել:
Գույքի նախկին սեփականատերը բազմիցս ծանուցվել է բնակարանը ազատելու պահանջի վերաբերյալ, սակայն պահանջը չի բավարարել, ինչի հետևանքով, համաձայն օրենքի, Բանկը դիմել է Հարկադիր կատարման ծառայությանը, իր իրավունքները պաշտպանելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+