211652_close_icon
views-count1841 դիտում article-date 15:47 13-03-2019

Լրագրողներն ու բանկերի ներկայացուցիչները քննարկել են առևտրային բանկերի ու լրատվամիջոցների համագործակցության հեռանկարները

Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան՝ քննարկելու ՀՀ առևտրային բանկերի և լրատվամիջոցների համագործակցության իրական հեռանկարներն ու ձևաչափերը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի բանկերի միությունից, կլոր սեղանին մասնակցել են տարբեր լրատվամիջոցներում աշխատող և ֆինանսատնտեսական թեմաները լուսաբանող լրագրողներ ու ՀՀ առևտրային բանկերի հանրային կապերի պատասխանատուներ: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է բանկային համակարգի ու տնտեսական լրագրողների համագործակցության բարելավմանն ուղղված հարցերին, ընդգծել այդ ասպարեզում փոփոխություններ և նոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: Այնուհետև Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Ա. Բաղդասարյանը դիտարկումներ է կատարել PR տեխնոլոգիաների, ընկերության դրական իմիջի ձևավորման և մասնագիտական էթիկայի հիման վրա փոխհամագործակցության կարևորության վերաբերյալ: Քննարկման ընթացքում բանկ-լրագրող շփումների և արդյունավետ համագործակցության, առկա խնդիրների և դրանց լուծման, ինչպես նաև բանկային գործընթացների լուսաբանման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն են ներկայացրել ու մտքեր փոխանակել լրատվական ոլորտի փորձագետները, լրագրողներն ու մի շարք բանկերի հանրային կապերի պատասխանատուներ: Կլոր սեղան-քննարկման ընթացքում նախանշվել են նաև տնտեսական լրագրողների մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող սեմինարների կազմակերպմանը և հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված որոշակի ծրագրեր:

Նմանատիպ նյութեր