211652_close_icon
views-count34246 դիտում article-date 11:03 13-03-2019

Գողություն՝ Երևանում. «Բիթլզ» ակումբում գողացել են երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցի 60 հասցեում գործող «Բիթլզ» ակումբում անհայտ անձը գողացել է երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արտակ Թազայանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողությունը տեղի է ունեցել ժամը 00։35-ի սահմաններում, իսկ Ն. Բավեյանը հրաժարվել է ներկայանալ ոստիկանության կենտրոնական բաժին։ Դրամապանակի մեջ եղել են բանկային քարտեր և այլ իրեր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր