211652_close_icon
views-count1056 դիտում article-date 17:25 11-06-2016

46-ամյա կինը գողացել էր 85-ամյա կնոջ դրամապանակը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 17.30-ին, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1931 թ. ծնված Սիլվա Մ.-ն է, ով բացատրություն է տվել, որ դրամապանակի մեջ եղել է 18.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր