211652_close_icon

Մեղր վաճառելու պատրվակով գողացել էր ծեր կնոջ դրամապանակը

views-count1387 դիտում article-date 16:34 15-01-2016
Հունվարի 12-ին, ժամը 20.40-ին, 1931 թ. ծնված Թագուհի Թ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարինե անունով մի կին գողացել է իր դրամապանակը: 85-ամյա տուժողը ոստիկաններին պատմել է, որ ժամը 17-ի սահմաններում Մարինե անունով կինը, մեղր վաճառելու պատրվակով, այցելել է իր բնակարան և միջանցքի պահարանում դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և 54.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարինեն 1970 թ. ծնված Հեղինե Դ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 15.30-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր