Եղիշե Չարենցի ծննդյան օրը բացառիկ ֆիլմի ցուցադրություն տեղի կունենա
Վաղը՝ մարտի 13-ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրը, բացառիկ ցուցադրություն է տեղի ունենալու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում:
1957 թվականին ՀԱԿՈԲ ՍԱԼԱԽՅԱՆԻ սցենարով նկարահանված «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» թվայնացված ֆիլմը առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվից կտեղափոխվի Կինոյի տուն և կցուցադրվի փոքր կինոսրահի էկրանին:
Ֆիլմի ցուցադրումից հետո «Բուխարու սրահում» տեղի կունենա քննարկում-հանդիպում գրող, սցենարիստ, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
Սա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի ազգային արխիվի համագործակցության առաջին ձեռնարկներից է շնորհիվ Ազգային արխիվի տնօրինության:
[b]Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն [/b]