1151 դիտում
21:28 12-03-2019
Արման Թաթոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին և Բունդեսթագի պաշտոնաթող հանձնակատարին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագում Զինված ուժերի պաշտոնաթող հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբենին: Հանդիպմանը մասնակցել են նաև
Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ՀարավայինԿովկասիտնօրեն ՖելիքսՀեթը:
ԱրմանԹաթոյանըկարևորել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքը Պաշտպանության նախարարության, Խորհրդարանի ու քաղաքացիական հասարակության հետ և ծանոթացրել զինծառայողների իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում ներկայացնելու փորձին:Պաշտպանը կարևորելէ նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ինչպես նաև Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությունը:
ՌայնհոլդՌոբբենն ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գերմանական փորձը և ինստիտուտուցիոնալ առանձնահատկությունները, զինվորական հաստատություններ անարգել այցեր իրականացնելու իրավասությունը և այլն:
Հանդիպման ընթացքում կողմերը հատկապես կարևորել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության թափանցիկությունը և դրանց նկատմամբ խորհրդարանական ու հասարակական վերահսկողությունը՝ երկրի համար զինված ուժերի դերակատարությունը գնահատելու, ինչպես նաև հասարակություն-բանակ փոխադարձ վստահությունը ամրապնդելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղություններ:
Նմանատիպ նյութեր
2544 դիտում
17:00 24-08-2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
1193 դիտում
16:30 07-06-2019
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին
Այս բաժնից
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1282 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում