Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան Մայա Դաղերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր՝ հաշվի
առնելով նաև դեսպանի երկարամյա աշխատանքի փորձը մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներում:
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ ներգրավված է այլ երկրների բարեփոխումների ծրագրերին։ Ավելին, անցյալ տարի Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրելու համար Հայաստան են այցելել այդ երկրների պատվիրակությունները։
Դեսպանը կարևորել է Պաշտպանի աշխատանքը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխանակման ծրագրեր իրականացնել Լիբանանի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի հետ։