Մոհամեդ Սալահ. Չեմպիոնների լիգան նվաճելն իմ երազանքն է
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է թիմի նպատակների մասին:
«Անկեղծ լինենք. իմ համար ամենահեղինակավոր մրցաշարը՝դա Չեմպիոնների լիգան է:Սակայն ակումբի և ամբողջ քաղաքի երազանքը ԱՊԼ-ում հաղթանակն է:
Այդ իսկ պատճառով ես ուրախ կլինեմ զոհաբերել իմ երազանքը հանուն նրանց երազանքի: Սակայն եթե մենք հաղթենք երկու մրցաշարերում էլ, դա հիանալի կլինի: Հենց դա ենք ձգտում անել:
ԱՊԼ-ում մրցակցությունը շատ բարձր է, մեր առջև բարդ հանդիպումներ են: Այն ամենը, ինչ կարող ենք անել. հաղթել մեր խաղերում և հուսալ, որ մրցակիցը կսայթաքի, այդ ժամանակ մենք կկարողանանք հաղթել:
Ես պահպանում եմ սթափ միտքը: Այո, ճնշում կա, սակայն ես հոգեբանորեն ուժեղ է: Պետք է առաջ շարժվել: Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչի ենք ունակ: Սակայն հոգեբանորեն ես ամեն ինչի պատրաստ եմ», ասել է Սալահը: