Զինեդին Զիդան. Ես վերալիցքավորվել եմ և պատրաստ եմ մեծ մարտահրավերներին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր[url=https://shamshyan.com/hy/article/2019/03/11/1119494/] վերադարձը [/url]արքայական ակումբ:
«Ես գիտեմ, որ սա յուրահատուկ օր է բոլորի համար: Շատ ուրախ եմ վերադառնալ այստեղ, դա ամենակարևորն է: Վաղվանից սկում եմ աշխատել, որպեսզի «Ռեալին» վերադարձնեմ այնտեղ, որտեղ նա արժանի է:
Սա հսկայական պատասխանատվություն է: Ես ընդամենը թիմի անդամներից մեկն եմ: Ես չեմ մոռացել մեր հաղթանակները, ինչպես նաև չեմ մոռացել այն ամենն, ինչ վատ ենք արել: Բոլոր ջանքերս կգործադրեմ, որպեսզի թիմին ավելի ուժեղ դարձնեմ:
Մեզ 11 հանդիպում է մնացել: Մեր խնդիրը մրցաշրջանը հաջող ավարտելն է:
Ես վերջին ինը ամիսը Մադրիդում էի և վերալիցքավորվեցի: Այժմ ես պատրաստ եմ նոր մարտահրավերների այս մեծագույն ակումբի հետ», ասել է Զիդանը:


