41514 դիտում
23:57 11-03-2019
Գյումրիում դարձյալ գործի են դրվել դանակները. ըստ լրատվամիջոցի՝ էպիկենտրոնում գյումրեցի պատգամավոր Վարդան Ղուկասյանի ազգականն է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով:
Նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կումայրիի բաժնի և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց և այդ ժամանակ նաև «ձախ ստորին վերջույթի գլութելան մկանի շրջանի դրսային երեսի ստորին մասի կտրված վերք, աջ դաստակի հետին մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նաև Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Խանչերյանը:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իսկ [url=https://armlur.am/884972/?fbclid=IwAR0ymE3cj_HikxPdxSNSc7To5gaS33tTpjYNpLmWgMDh6WkxZ4PiFqTI7WM]Armlur.am[/url] լրատվամիջոցի մեր գործընկերների հաղորդմամբ՝ դանակահարվածներից մեկը Ազգային ժողովի պառգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է:
[url=https://armlur.am/884972/?fbclid=IwAR0ymE3cj_HikxPdxSNSc7To5gaS33tTpjYNpLmWgMDh6WkxZ4PiFqTI7WM]ArmLur.am[/url]-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնի է`նախօրեին Գյումրի քաղաքի՝ 1972 թվականին ծնված բնակիչը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ: Նկատենք, որ նախաքննական մարմինը չէր հայտնել, թե ով է դանակահարվել, եւ ով է դանակահարողը..
[url=https://armlur.am/884972/?fbclid=IwAR0ymE3cj_HikxPdxSNSc7To5gaS33tTpjYNpLmWgMDh6WkxZ4PiFqTI7WM]ArmLur.am-[/url]ի տեղեկություններով` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
48742 դիտում
23:12 11-01-2018
Արաբկիր բժշկական կենտրոնում մահացել է գյումրեցի 2,5-ամյա երեխա, ով նախկին պատգամավոր Մարտին Գրիգորյանի ազգականն էր
81320 դիտում
16:36 19-08-2021
Դարձյալ փնտրվում է Վարդան Ղուկասյանի որդին․ նոր միջադեպ է տեղի ունեցել․ Aravot.am
Այս բաժնից
12841 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ