211652_close_icon
views-count48724 դիտում article-date 23:12 11-01-2018

Արաբկիր բժշկական կենտրոնում մահացել է գյումրեցի 2,5-ամյա երեխա, ով նախկին պատգամավոր Մարտին Գրիգորյանի ազգականն էր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահացել է 2,5-ամյա Հասմիկ Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջնակը հիվանդանոց էր ընդունվել այս տարվա հունվարի 8-ին և նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Երեխան մահացել է վերակենդանացման բաժանմունքում և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գյումրեցի Մարտին Գրիգորյանի ազգականն էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր