211652_close_icon
views-count3352 դիտում article-date 13:24 28-05-2016

«Ատլետիկոն» ընդդեմ «Ռեալի», Սիմեոնեն` ընդդեմ Զիդանի. այսօր սպասվում է ճակատամարտ. տեսանյութ

Այսօր Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կկայանա եվրոպական ակումբային մրցաշրջանի գլխավոր հանդիպումը` Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը մադրիդյան երկու թիմերի միջև. «Ռեալ»-«Ատլետիկո»: 2 տարի առաջ այս թիմերը նույնպես խաղացին եզրափակիչում և այն ժամանակ «Ռեալը» միայն Ռամոսի գոլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը խաղավերջում, իսկ հետո «արքայական» ակումբը հաղթեց 4:1 հաշվով: Անցել է 2 տարի: Այդ ընթացքում Դիեգո Սիմեոնիի թիմը դարձել է ավելի փորձառու, համարձակ ու հասուն: Այն ժամանակ «Ատլետիկոյի» արդյունքները սենսացիա էին համարվում, սակայն այսօր այս թիմը դասվում է աշխարհի ուժեղագույն ակումբների թվին և նրա հաղթանակները «Բարսելոնայի», «Բավարիայի» նկատմամբ այլևս անակնկալ չեն: Երբեմն «Ատլետիկոն» հռոմեական լեգեոն է հիշեցնում, որը կուռ շարքերով, դանդաղ, բայց ` հաստատակամ առաջ է շարժվում և կանգնեցնել նրան խիստ բարդ գործ է: «Ռեալն» այս երկու տարվա ընթացքում ավելի շատ աչքի ընկավ անկայունությամբ: Թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի դեպքում դա նորմալ երևույթ է: Նախ, պաշտոնանկ արվեց Չեմպիոնների Լիգայում թիմին 10-րդ տիտղոսը ապահոված Կարլո Անչելոտին, նրան փոխարինած Ռաֆայել Բենիտեսը ընդհանրապես մի քանի ամիս աշխատեց: Պերեսը որոշեց ռիսկի դիմել և մարզչի պաշտոնը վստահել լեգենդար ֆրանսիացի Զինեդին Զիդանին, որի մարզչական փորձը սահմանափակվում էր «Ռեալի» երիտասարդական թիմի հետ աշխատանքով: Առայժմ ռիսկն իրեն արդարացնում է: Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ կարողացավ մինչև վերջին տուրը չեմպիոնական տիտղոսի համար պայքարել «Բարսելոնայի» հետ` ցուցադրելով մի շարք տպավորիչ արդյունքներ, այդ թվում` կատալոնացիներին հաղթելով «Կամպ Նոու» մարզադաշտում: Չեմպիոնների Լիգայում «Ռեալը», իհարկե, մի փոքր ավելի հեշտ ճանապարհ անցավ մինչև եզրափակիչ, բայց դրանից փաստը չի փոխվում. Զիդանի թիմը եզրափակիչում է և դրանում ֆրանսիացու դերը մեծ է: Այս հանդիպումը, ըստ էության. ճակատամարտ է լինելու փորձառու, հմուտ ստրատեգ Դիեգո Սիմեոնիի և խարիզմատիկ, մեծ հարգանք ու սեր վայելող, դրանց հաշվին իր փորձառության պակասը լրացնող Զիդանի միջև: Կանխատեսումներ անելն անիմաստ է: Բացարձակապես հավասար թիմեր են հանդիպելու, հավասար հնարավորություններով, այս խաղում ֆավորիտ, թեկուզ` ֆորմալ, չկա: [b]Չեմպիոնների լիգա. եզրափակիչ, Միլան, «Սան Սիրո» մարզադաշտ «Ռեալ» - «Ատլետիկո» [/b] Գլխավոր մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22:45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր