Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Մարտի 11-ին, ժամը 14:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխի մեջ:
Փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Մարտի 11-ին, ժամը 13:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային զբոսայգու տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ. Գ.):