211652_close_icon
views-count2014 դիտում article-date 21:54 11-03-2019

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է մտահոգված լինի սպառողների շահերի պաշտպանությամբ». քննարկումներ՝ Լոռու մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման շաբաթվա շրջանակներում մարզային միջոցառումները շարունակվում են: Այս անգամ քննարկումը տեղի է ունեցել Լոռու մարզում, որին մասնակցել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ՍԱՏՄ մասնագետներ, մարզի տնտեսվարողներ, մանկապարտեզների տնօրեններ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ողջույնի իր խոսքում նշել է, որ սպառողների իրավունքների պաշտպանությունն այն ոլորտն է, որի հետ առնչվում ենք ամենօրյա ռեժիմով: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է մտահոգված լինի սպառողների շահերի պաշտպանությամբ: Բոլորս գիտենք, որ ինչպես ցանկացած ոլորտում, այստեղ նույնպես լուծման կարիք ունեցող խնդիրներ շատ ունենք»: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը կարևորելով սպառողի իրավունքների պաշտպանությունը նշել է. «Սպառողը մենք բոլորս ենք մեր ծնված օրվանից, բոլորս ունենք մեր իրավունքները և պարտավոր ենք այդ իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Ես և իմ ղեկավարած կառույցն ամենօրյա գործառույթով իրականացնում ենք այդ աշխատանքը և ամեն օր փորձում ենք սպառողների կողքին լինել»: Բաբկեն Պիպոյանը մասնավորեցրել է հանրային վերահսկողության դերն ու նշանակությունը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում: Ակտիվ քննարկումները, հարց ու պատասխանը վկայել են այն մասին, որ թեև ոլորտում բացերը շատ են, բայց սպառողի իրավունքների պաշտպանությունը միշտ արդիական թեմա է, և թե՛ Տեսչական մարմինը, թե՛ ՀԿ-ները պատրաստ են ջանք ու եռանդ չխնայել: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր