ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Ամերիկայի հայկական համագումարի ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ երկարամյա հայրենանպաստ գործունեությունը: Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համագումարն այսուհետ եւս կշարունակի ազգանվեր գործունեությունն ի նպաստ Հայաստանի եւ համայն հայության:Էնթոնի Բարսամյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին, համահայկական կարեւորություն ունեցող խնդիրների լուծման հարցում համագումարի գործունեությանն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային կառույցներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիների վերաբերյալ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին
2019.03.11 12:55


Twitter
Вконтакте
Одноклассники
