211652_close_icon
views-count55686 դիտում article-date 10:38 10-03-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Արմավիր բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 59-ամյա Աշոտ Մարկոսյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23:00-ի սահմաններում իր հարսը՝ 25-ամյա Ա. Ս.-ն Արմավիր բժշկական կենտրոնում ծննդաբերել է, ինչի ժամանակ էլ երեխան մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Մարկոսյանը հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր