211652_close_icon
views-count1193 դիտում article-date 15:12 10-03-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Մարտի 9-ին, ժամը 22:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Ազատ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Սոթք-Ազատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգեալափակումից: *** Մարտի 9-ին, ժամը 18:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ օդանավակայանի տարածքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus» (վարորդ՝ Ա. Ս.) և «Range Rover» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները: *** Մարտի 9-ին, ժամը 17:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Դ.):

Նմանատիպ նյութեր