54381 դիտում
13:52 09-03-2019
Երեկ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ Նիվայով բարձրացած 36-ամյա քաղաքացին, ով՝ ի նշան բողոքի, փորձել է ավտոմեքենան վառել, տեղափոխվել է հոգեբուժարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սիրականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 8-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրից ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանին։
Վերջինս իր վարած ВАЗ 2121 մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայով, ըստ հետաքննության, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ավտոմեքենայով բարձրացել էր Արգիշտի փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի գլխավոր մուտքի դիմաց և ցանկացել այրել ավտոմեքենան։
Քաղաքապետարանի անվտանգությունն իրականացնող ոստիկանության ծառայողների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հետագա գործողությունները կանխվել էին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից փողոցային առևտրի արգելքը, ինչի համար էլ Ռ. Ջնդոյանը անհամաձայնություն է ցուցաբերել և փորձել է նման եղանակով իր բողոքի ակցիան անել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ջնդոյանը տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/08/1119291/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Niva-ով բարձրացել էր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց և ի նշան բողոքի սպառնացել էր, որ ավտոմեքենան այրելու է:
Նրա գործողությունները կանխել էին քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանները, այնուհետև դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ ճագնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ հրահանգիչ Արթուր Վելյանի և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Հասմիկ Ղուշչյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները Niva-ի վարորդին՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանին տեղափոխեցին ոստիկանության կենտրոնական բաժին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+