211652_close_icon
views-count91170 դիտում article-date 18:59 08-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. 36–ամյա տղամարդը, ի նշան բողոքի, Niva-ով բարձրացել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց և փորձել հրկիզել այն. մարդիկ մտածել են, թե նկարահանվում է «Սուպեր Մամա 3» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Niva-ով բարձրացել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց և ի նշան բողոքի սպառնացել է, որ ավտոմեքենան այրելու է: Նրա գործողությունները կանխել են քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանները, այնուհետև դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճագնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ հրահանգիչ Արթուր Վելյանի և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Հասմիկ Ղուշչյանի գլխավորությամբ: Քիչ առաջ ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները Niva-ի վարորդին՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանին տեղափոխեցին ոստիկանության կենտրոնական բաժին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Մի պահ մեզ թվաց, թե նկարահանում են «Սուպեր Մամա 3» ֆիլմը, սակայն հետո իմացանք, որ Niva-ի վարորդը ինչ-որ խնդիրներ է ունեցել քաղաքապետարանի հետ և ի նշան բողոքի փորձել է այդ կերպ հարցերը լուծել»: Հավաքվածներն ասում էին նաև, որ նա Դավիթ Բեկի փողոցում ապօրինի շինություն է ունեցել և քաղաքապետարանը բազմիցս նրան դիմել և հորդորել է, որ ապօրինի շինությունը քանդի, սակայն նա հրաժարվել է: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաննքական բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Սիրականյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով Niva-ն տեղափոխվել է է ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր