211652_close_icon
views-count118742 դիտում article-date 21:50 08-03-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում՝ տան բակում, հայտնաբերվել է մարտական ական. այն ամեն վայրկյան կարող էր պայթել. Ստեփանավանի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, սահմանազատել էին տարածքն ու ականի մոտ շարել ավազե պարկեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 1 տան բակում մարտական ական է հայտնաբերվել: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիովերն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ- փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ փրկարարների ժամանումը, ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հատուկ ավազե պարկերով շրջանակի մեջ են վերցրել վտանգավոր ականը, քանի որ մասնագետների հայտնելով, այն լուրջ վտանգ է իրենից ներկայացրել և անզգույշ մի քայլ, մի փոքրիկ վրիպում՝ ականը կպայթեր: Որոշ ժամանակ դեպքի վայրում սահմանազատելով տարածքը, ոստիկաններն ու փրկարարները ուժեղացված ծառայություն են կատարել նշված հատվածում, մինչև որ ժամանել են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում սակրավորներն ասում էին. «Ականը տեղափոխման կամ համապատասխան փորձաքննության նշանակելու համար եղել է պայթյունավտանգ ու վտանգավոր, ինչի համար որոշում է կայացվել դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո այն պայթեցման եղանակով սահմանված կարգով վնասազերծել»: Սակրավորները, երբ տեսել են, որ ոստիկաններն արդեն բնակիչներին տարհանել են, ձեռք է առնվել անվտանգության միջոցներ և որոշել են, որ պետք է ականը պայթեցվի: Սակրավորների հմուտ գործողությունների արդյունքում ականը պայթեցման եղանակով վնասազերծվեց ու ոչնչացվեց: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում և պետք է պարզվի, թե ինչ պայմաններում է մարտական նռնակը հայտնվել նշված տան բակում: Կան կասկածներ, որ հնարավոր է տան տերերին վախեցնելու նպատակով նռնակը փողոցի կողմից են նետել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի հանձնարարականով առաջին պահից դեպքի վայր են ժամանել նաև քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողները: Տեղում հերթապահություն էին իրականացնում նաև Ստեփանավանի հիվանդանոցի բուժանձնակազմը, քանի որ վտանգը լուրջ էր և ամեն պահի հնարավոր էր մարտական ականը պայթեր: Երջանիկ պատահականությամբ երեխաներ նշված վայրում խաղալիս չեն եղել ու շնորհիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ու Ստեփանավանի փրկարարների և ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորների՝ կանխվել է լուրջ դեպք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր