Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Սպիտակի ոլորաններում հրդեհ է բռնկվել հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարում․ կար վտանգ, որ այն ամեն վայրկյան հնարավոր է պայթեր․ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» կցորիդչով բեռնատարի խցիկի հատվածում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Արգամ Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Հրշեջ փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը դեպի գլանատակառ (ցիստեռ), ապա մարել այն, սակայն խցիկի հատվածը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Հրդեհաշիջման հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը, մոտ 200 մետր, վարածվել էր մերկասառույցի և պարեկները կանգնեցնում էին յուրաքանչյուր ավտոմեքենա, նախազգուշացնում, որ ճանապարհը սառած է, որպեսզի վարորդները դանդաղ և զգույշ անցնեն։
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության պետ Ս․ Գաբրիելյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհն սպասարկող ընկերության աշխատակիցները, ովքեր աղ ու ավազով մշակել են մերկասառույց ճանապարհը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է բեռնատարի վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։