211652_close_icon
views-count1882 դիտում article-date 23:31 08-03-2019

Փարիզում Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Viva Technology 2019 տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառմանը

Փարիզում մայիսի 16-18-ը տեղի կունենա Viva Technology 2019` Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը, որին առանձին տաղավարով մասնակցելու է նաև Հայաստանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու համար այս տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի և G2iA-ի կողմից նախաձեռնվել է Viva Technology միջոցառմանը կազմակերպել Հայաստանի մասնակցությունը՝ առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ։ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, աջակցելով ծրագրի իրականացմանը, կոչ է անում հայկական առաջատար կազմակերպություններին, ինչպես նաև շահագրգիռ անձանց աջակցել կազմակերպիչներին՝ Հայաստանը VivaTech 2019-ում լավագույնս ներկայացնելու համար։ Տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունները, ստարտափները և հետաքրքրված անձինք VivaTech-ի Հայաստանի տաղավարում մասնակցություն ունենալու կամ ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող են դիմել նախաձեռնող խմբին հետևյալ կոնտակտներով՝ [email protected], +374 93 50 25 44»,- գրել է Արշակյանը:

Նմանատիպ նյութեր