925 դիտում
14:30 10-10-2014
Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսին
Հայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը խոշորագույնն է աշխարհում` ներկայացված երկրների և մասնակիցների թվով:
Այս տարի ևս հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանյան տաղավարում կներկայացվեն ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները: Առանձին հատվածով կներկայացվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:
Ցուցահանդեսի շրջանակներում` հոկտեմբերի 11-ին տեղի կունենա ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը, ինչպես նաև հայկական խոհանոցի վերաբերյալ գերմաներեն հրատարակության շնորհանդեսը: Հոկտեմբերի 12-ին կանցկացվի «Մարդասիրությունը և գրականությունը» խորագրով քննարկում, որի ժամանակ կխոսվի ցեղասպանությունները կանխելու գործում գրականության դերի մասին: Քննարկման ընթացքում ելույթով հանդես կգան թուրքական «Բելգե» հրատարակության ղեկավար Ռագիփ Զարաքոլուն և թուրք գրող Գուլչիչեկ Գյունել Թեքինը, ով ևս հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ստեղծագործություններով:
Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Զանգակ», «Անտարես», «ԵՊՀ» հրատարակչությունների ղեկավարները, «Գրքի և հրատարակչական գործի» կենտրոնի ներկայացուցիչները և ոլորտի այլ մասնագետներ:
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում կունենա Մայնի Ֆրանկֆուրտի և հարակից երկրամասում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
10:51 11-10-2015
Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
709 դիտում
18:56 18-10-2023
Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
1894 դիտում
23:31 08-03-2019
Փարիզում Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Viva Technology 2019 տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառմանը
Այս բաժնից
271 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
292 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
286 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն