1239 դիտում
15:15 20-10-2014
Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Պեկինի միջազգային բարեգործական տոնավաճառին
Հոկտեմբերի 19-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Պեկինում անցկացվեց միջազգային ամենամյա բարեգործական տոնավաճառ:
«Սերը սահման չի ճանաչում» խորագրով միջոցառմանը ներկա էին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, ով միջոցառման հիմնական կազմակերպիչն էր, բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Տոնավաճառին Հայաստանը մասնակցում էր առանձին տաղավարով, որտեղ ներկայացված էին հայկական արտադրության ապրանքատեսակներ, բազմատեսակ մշակութային հուշանվերներ, հայկական երաժշտության ձայնագրություններ, ազգային ուտեստներ, գրքեր և այլ տպագիր նյութեր Հայաստանի մասին, որոնց վաճառքից գոյացած գումարը ամբողջովին փոխանցվեց տոնավաճառի կազմակերպիչներին:
Տոնավաճառից ստացված հասույթը կօգտագործվի Չինաստանի Կույճոու նահանգի անապահով շրջանների սրտի արատ ունեցող երեխաների բուժման նպատակով:
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
14:30 10-10-2014
Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսին
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1030 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
841 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել