211652_close_icon
views-count5307 դիտում article-date 23:02 07-03-2019

Մեղադրանք առաջադրելու ժամանակ ես ասել եմ՝ կալանավորեք ինձ․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.am

[url=https://factor.am/130360.html?fbclid=IwAR05yD7BGLnDC9UGSUxsnPnj4x4BO5goHwAuGbVSdTFCo8ZLRS5yGXh1AGU]Factor.am[/url]-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ. [b]– Պարո՛ն Օհանյան, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ մեր զինուժը չի պատրաստվում մշտապես մնալ պաշտպանական դիրքերում, և եթե իրավիճակը տանի Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման, ապա մենք չենք հապաղելու և հարձակվելու ենք: «Փոխվում է հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրել: Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում»,- ասել է նա: Հայկական բանակը պաշտպանակա՞ն է եղել անցած տարիներին, ինչը, ըստ Ձեր նախկին տեղակալ Դավիթ Տոնոյանի, պարտության հեռանկար ունեցող տարբերակ էր: [/b] – Դրական եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը, և դա տեղին է այս ժամանակահատվածի համար։ Դա նաև չի հակասում ԶՈւ զարգացման բոլոր այն փուլերին, որոնք տեղի են ունեցել նախկին պաշտպանության նախարարների ժամանակ: Պաշտպանական, հարձակողական և հակահարձակողական գործողությունները ընդհանուր ռազմական տեսության մաս են կազմում և ռազմական գործողությունների օրինաչափ ընթացքի հետևանքն են: Հիմա քանի որ մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն քանակական, այլև որակական զարգացումներին, սադրիչ գործողությունների կամ պատերազմական գործողությունների սկսվելու դեպքում անչափ կարևոր են կանխարգելիչ գործողությունները: –[b] Ոչ պաշտոնական տեղեկություն հրապարակվեց, թե Հայաստանը չի ցանկանում շարունակել ՆԱՏՕ-ի հետ «Անհատական գործընկերության գործունեության» 6-րդ ծրագիրը, որը պետք է այս տարի սկսվեր, և որի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս նախորդ իշխանությունների օրոք: Եթե իսկապես այդ ծրագիրը չշարունակվի, դա ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: [/b] – «Անհատական գործընկերության գործունեության» ծրագիրը փոխլրացնող է եղել՝ ՀԱՊԿ-ի և մեր հիմնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցության տեսանկյունից: Միջազգային փորձի փոխանակումը և փոխլրացնող գործողությունը ԶՈւ արագ զարգացման համար անհրաժեշտություն է: Մանրամասներն՝ [url=https://factor.am/130360.html?fbclid=IwAR05yD7BGLnDC9UGSUxsnPnj4x4BO5goHwAuGbVSdTFCo8ZLRS5yGXh1AGU]այստեղ [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր