Եվրոպայի լիգա. «Ռեն»-«Արսենալ». մեկնարկային կազմերը
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում ֆրանսիական «Ռենը» սեփական հարկի տակ ընդունում է Լոնդոնի «Արսենալին»:
Թիմերի մեկնարկային կազմերը.
[b]«Ռեն».[/b] Կոուբեկ, Զեֆան, Բենեբայնի, Դա Սիլվա, Յունու, Գրենյե, Բեն-Արֆա, Բուրիգո, Սար, Անդրե
[b]«Արսենալ».[/b] Չեխ, Մոնրեալ, Սոկրատիս, Մուստաֆի, Կոսելնի, Ջակա, Տորեյրա, Մխիթարյան, Օզիլ, Իվոբի, Օբամեյանգ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին:
Ուշագրավ մեկ փաստ. այս հանդիպման տոմսերի համար 90 հազար հայտ է ներկայացվել, այն դեպքում, երբ Ռենի «Ռեազոն պարկ» մարզադաշտը տեղավորում է 30 հազ. հանդիսական: Սա խոսում է այն մասին, թե ինչպիսի հսկայական հետաքրքրություն է առաջացրել խաղը Ռենում:


