211652_close_icon
views-count2789 դիտում article-date 19:19 07-03-2019

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև. [b]Մեծարգո պարոն Վարչապետ[/b] Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը, 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք : Եվ չնայած դրան, այսօր սեփականության իրավունքը խիստ վտանգված է, որի վառ ապացույցն է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերջին Գետաշենում տեղի ունեցող դեպքերը, որտեղ դրամաշորթության սպառնալիքների և սեփականության տարածք ապօրինի ներխուժման, ինքնիրավչության, հակաօրինական և այլ արատավոր դրսևորումների ներքո ուղիղ հարված է հասցվում սեփականությանն ու գործարարությանը: Եվ այս ամենը նախաձեռնված է հակահեղափոխական հայացքներով և կոնկրետ գործողություններով` միջին դասի չինովնիկների խավի կողմից, որոնք դեռևս պատրաստ չեն ապրել Նոր Հայաստանի արժեքներով և շարունակում են վատթարացնել արդեն իսկ արմատացած արատավոր պրակտիկան: «Հիդրո Կորպորացիա» ՓԲ Ընկերությունը («Արգիչի» փհէկ) (այսուհետ՝ Ընկերություն) հիմադրվել է 2006 թվականին: Այն իր նշանակությամբ և կարևորությամբ այսօր առանցքային մեծ դերակատարում ունի ինչպես Գեղարքունիքի մարզի, այնպես Հայաստանի համար։ Այն տարբեր գնահատականների համաձայն այսօր ներառված է հայաստանյան լավագույն տաս փոքր հիդրոկայանների շարքին, որոնք անցել են բոլոր բնապահպանական և լիցենզավորման պահանջները, հատկապես՝ հանրապետությունում առաջիններից է, որն անցել է Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի ծրագիրը (ՄԶՄ/CDM) - Clean Development Mechanism (CDM), որը Հայաստանում հաստատվել և իրականացվել է ՄԱԿ ԿՓՇԿ Քարտուղարության Գործադիր մարմնի կողմից։ Հիդրոկայանի դրվածքային հզորությունը 9720 Կվտ է: Այն ներառված է Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոէլեկտրակայանների հնգյակում՝ տարեկան արտադրելով միջինը մոտ 27.5 մլն կՎտ*ժ էլեկտրաէներգիա, որը Հայաստանում դասվում է արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիայի շարքին։ Ընկերությունը ստեղծման օրվանից մինչ օրս պետությանը վճարել է 937,036,976 ՀՀ դրամ ԱԱՀ, 292,595,000 եկամտային հարկ, սոցվճարներ և պետտուրքեր: Ընկերությունը, բավական մեծ կարևորություն տալով Արգիչի գետին՝ իբրև Սևանա լիճը համալրող կարևորագույն հանգուցին, հատուկ ուշադրությամբ և զգուշությամբ է վերաբերվել ինչպես կառուցաշինարարական և շահագործման աշխատանքներին, այնպես էլ մշտապես հետևել է դրանց անվտանգության խնդիրներին և հատկապես բնապահպանական նորմերի պահպանման պահանջներին՝ պատշաճ մակարդակով ապահովելով իր հարկային և պետական բոլոր պարտավորությունները։ Այն հատկապես խորին մեծ հարգանքով է վերաբերվում համայնքային վարչական շրջանների բնակիչներին, իր հնարավորությունների սահմանում օգնելով և աջակցելով տարբեր սոցիալական և հանրային խնդիրների հաղթահարման գործում, մասնավորապես՝ համայնքներում ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզներին և սոցիալական կարիք ունեցող բնակինչներին օգնության և օգնության միջնորդության հարցերում։ [b]Հարգարժան պարոն Վարչապետ[/b] Ձեզ ենք դիմում մի շատ կարևոր հարցով, որը, ըստ էության, մեծ հարված կարող է հասցնել երկրում` հատկապես սեփականության իրավունքին, անվտանգությանը և ձեռներեցությանը: Այն հղի է ճգնաժամային հետևանքներով, քանի որ ունի պարբերաբար կրկնվելու հաճախականություն, որը ներկա պահին խիստ սպառնալիքների ներքո դառնում է անվերահսկելի և պայթունավտանգ: Խոսքը վերաբերվում է արատավոր մի երևույթին, որը, ըստ էության, սպառնում է Նոր Հայաստանի արժեքներին կոնկրետ հարվածելու վտանգավոր միտումով։ Այն, ինչպես վերը նշվեց, նախաձեռնվել է Հայաստանում դեռևս գործող միջին դասի չինովնեիկների խավի կողմից և սաբոտաժի ամենավտանգավոր դրսևորումներով պայմանավորված՝ այսօր հակահեղափոխական լուրջ ալիք է նախանշում՝ ուղղված խարխլելու թավշա հեղափոխության և ժողովրդավարության առողջ գաղափարախոսությունը և հիրավի իրավական պետություն կառուցելու պատրաստակամությունը։ Այդ ամենի ամենաթարմ օրինակը հանդիսանում է վերջին օրերին Վերին Գետաշենի համայնքապետի և մի շարք գյուղացիների կողմից կազմակերպված անօրինական գործողությունները։ Ըստ էության, չկարողանալով լուծել իր վրա դրված պարտականությունները, որոնք ստանձնել է նախընտրական շրջանում բավական մեծ բոցաշունչ խոստումների և պարտավորություններ ստանձնելու արդյունքում, հատկապես՝ համայնքի ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհների վերանորոգման, գյուղացիների սոցիալական վիճակի բարելավման, հարկահավաքության ապահովման և այլ խնդիրներով, սույն համայնքապետը սկսել է անօրինական գործողություններ իրականացնել՝ խառնաշփոթ ստեղծելով համայնքում, հավաստիացնելով տեղի բնակչությանը նրանում, որ համայնքում գործող «Արգիչի փհէկ»-ից (ներկայացնելով այն որպես լավ զարգացող բիզնես) կարելի է գումար կորզել և հեշտ ճանապարհով ապահովել իր նախընտրական խոստումները։ Արդյունքում, գումար հայթայթելու հեշտ ճանապարհի գաղափարը սերպանելով՝ վերջինս կարողացել է համոզել մի շարք գյուղացիներին, կազմել է հիդրոէլեկտրակայանից գումար շորթելու իր անօրինական պլանը։ Մասնավորապես, կատարել է հաշվարկներ կայանի տուրբինների արտադրողականության վերաբերյալ և ըստ էության ներկայացրել Ընկերության տնօրինությանը անօրինական պահանջներ՝ փորձելով դրամաշորթել ոչ պակաս 250 մլն ՀՀ դրամ՝ պարտավորեցնելով շարունակաբար այն կատարել յուրաքանչյուր տարի 50 մլն ՀՀ դրամի տեսքով։ Այդ ամենի մասին է վկայում ստորև ներկայացված պահանջագիրը, որը ոչ միայն որևէ իրավական պարտավորություն չի ենթադրում, քանի որ Ընկերությունը չունի որևէ տեսակի իրավական պարտավորություն համայնքին գումար վճարելու, այլ այն որակվում է որպես դրամաշորթություն՝ չնայած նրան, որ Ընկերությունը, մարդասիրական և հայրենանվեր գործունեությունից, բազում անգամ աջակցություն և օգնություն է ցուցաբերել համայնքի զարգացման գործում՝ այդ թվում ոռոգման համակարգերի կայացման, ջրամատակարարման բարելավման ուղղությամբ։ Եվ Ընկերության համար առնվազն անհասկանալի է նման անօրինական դրսևորումները․ մի կողմից համայնքը, ինչպես նաև այլ համայնքներ դիմում են Ընկերությանը ոռոգման համակարգում օգնության և աջակցության հարցում, մյուս կողմից՝ ի դեմս սույն համայնքապետի դրամաշորթությամբ են զբաղվում՝ պահանջագիր ներկայացնում, որը խստորեն դատապարտելի է։ Այդ մասին նույնպես ստորև փաստաթուղը ներկայացված է։ [b]«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ տնօրեն Էմիլ Միրզոյան[/b]

Նմանատիպ նյութեր