Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու լուրերին
Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու մասին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրերին:
Այցի վերաբերյալ «[url=https://armenpress.am/arm/news/966765.html]Արմենպրես[/url]»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց՝ պատշաճ ժամանակահատվածում կտրվի տեղեկատվություն: «Յուրաքանչյուր այցի վերաբերյալ պատշաճ ժամանակահատվածում ներկայացվում է տեղեկատվություն, որում հաղորդվում են այցի բոլոր մանրամասները»,-ասաց խոսնակը:
Սոցիալական ցանցերում տարածված հրավիրատոմսում նշվում է, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում ՀՀ վարչապետի տիկին և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ որպես պատվավոր հյուրի մասնակցությամբ միջոցառում է տեղի ունենալու ապրիլի 3-ին՝ նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծրագրերին: